«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ոչ մի բան էլ չեն ուռճացրել

Ոչ մի բան էլ չեն ուռճացրել
14.07.2025 | 11:22

Այս նկարները հրապարակել են «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն» ֆեյսբուքյան էջում։

Իբր այս պայմաններում են եղել 8 ամսական Ջուլիան և իր մայր Լիանան, որի նկատմամբ դատավորը հուլիսի

11 - ին կայացրել էր կալանքի որոշում։

Երեխան և մայրն այժմ հիվանդանոցում են։ Մինչ կալանքի վայր հասնելը ծծկեր երեխան երկար ժամեր առանց մոր է եղել։ Հնարավոր է դրա հետևանքում էլ լուծ է ընկել ու մաշկը բորբոքվել, տաք ջրով լվանալու անհնարինության պատճառով։

Կամ էլ՝ փոքրիկի խնամքի համար պատշաճ միջոցներ, պարագաների բացակայության պատճառով, նաև երեխայի համար հատուկ սննդի բացակայության։

Բանտային այս նկարներում մենք տեսնում ենք նախնադարյան մետաղական ցանցով մահճակալ և ևս մեկը՝ իբր երեխայի համար ավելի փոքրը, հավանական է դսպ-ից մահճակալ։

Հիմա թող ամեն մեկն ով կարդում և նայում է այս նկարներին, պատկերացնի իր քաշը, տարիքը, տարբեր ֆիզիոլոգիական պահանջներն ու խնդիրները և ասի՝ սրանց վրա հնարավո՞ր է քնել։

Ես իմ քաշով ու ոսկրա-մկանա-ողնաշարացավերով հաստատ նման մահճակալի վրա ոչ կտեղավորվեի, ոչ էլ կհարմարվեի։

Բացի այդ, որևիցե մեկն այս սենյակում երեխայի բարուրի սեղան տեսնո՞ւմ է, կամ տակդիր, այսինքն подгузник, կամ կնոջ համար միջադիրներ, լոգանքի պարագաներ (օճառ, սրբիչ, մանկական քսուկ, կամ յուղ) կա՞ն։

Խոսքը կանանց գաղութի մասին է, որտեղ իբր պետք է մոր ու մանկան սենյակ լինի, իր թաշախուստով, կոպիտ ասած։

Հետն էլ, ըստ փաստաբանի, Աբովյան ՔԿ-ի բուժքույրն ասել է Սմեկտա բերեք։ Այսինքն չլինելով մանկաբույժ, նա ինչ-որ դեղ է ասել բերեք։ Իսկ եթե երեխային ոչ թե դեղ, այլ թույն բերեի՞ն։

Ո՞վ էր պատասխանելու։

Տարիներով Եվրոպայից գրանտեր էին գալիս, որ իբր կալանավայրերում նորմալ մարդկային մինիմալ պայմաններ ստեղծվեն։

Կարճ ասած նախկինների ժամանակ առնվազն ուտելիք էին տալիս, կամ տուլիկ բերող կար, հիմա ոչ հարազատների ձեռքը փող կա, ոչ էլ, ըստ հենց այս նկարների, կնոջ ֆիզիոլոգիային համապատասխան պայմաններ կան։

ՈՒ դեռ գրում են, թե Զարուհի Փոստանջյանը, կամ ընդդիմադիր պատգամավորները, որ այցելել էին երեխային, ամենը ուռճացնում են։

Այս նկարներն ապացույց են, որ մի բան էլ քիչ են նկարագրել ու ոչ մի բան էլ չեն ուռճացրել։ Նույնիսկ 10 մետրանոց խուց չէ, այլ մի երեք-կամ հինգ, քարը տրաքի, մետր։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ